Koros Stone ընկերությունը արհեստական քարից արտադրվող մակերեսների արտադրության համշխարհային առաջատարներից մեկի՝ Հարավային Կորեայի Lotte Chemical կոնցեռնի բացառիկ դիստրիբյուտորն է:
Լինելով խոշոր մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների լայն ցանց ունեցող միջազգային հոլդինգ, ընկերությունը Staron ակրիլային քար է մատակարարում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի Հանրապետության, Ուկրաինայի, Լիտվայի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի շուկաներ:
Ներկայացնելով աշխարհում հայտնի Staron ապրանքանիշը, մենք որակյալ և անվտանգ նյութ ենք մատակարարում, որը եզակի է շահագործման իր հատկություններով և բնութագրերով, որոնք անսահման հնարավորություններ են բացում դիզայնի համար:
Արհեստական քարի մասին ամեն ինչ գիտենք: Խորհրդատվություն ենք տրամադրում և ուսուցում իրականացնում կիրառության, մշակման, շահագործման հարցերով: Ինչպես նաև տեխնիկական աջակցություն և հետվաճառքային սպասարկում ենք տրամադրում մշակող արտադրություններին, օգնություն փաստաթղթերի նախապատրաստման հարցում՝ շինմոնտաժային կազմակերպություններին, աջակցություն կապալառուի ընտրության հարցում՝ դիզայներներին և ճարտարապետներին: